Ինչպես մասնակցել «Մեղու 2022» մրցույթին:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը հետևյալն են՝

  1. Ծանոթանալ մրցույթի մասնակցության անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը
  2. Մրցույթին գրանցվելու համար բացել մրցույթների հարթակը՝ https://test.contests.am/hy և սեղմել «Գրանցվել» կոճակը
  3. Ճշտել դպրոցից, արդյոք դպրոցը բաժանորդագրված է։
  • Եթե մասնակիցը հանդիսանում է բաժանորդագրված դպրոցի աշակերտ, ապա պետք է գրանցվի հետևյալ ուղեցույցի քայլերով՝ https://youtu.be/NnDXFCHrXIs

Անհատական գրանցումներ չբաժանորդագրված դպրոցների աշակերտների համար

  • Եթե մասնակիցը չի հանդիսանում որևէ բաժանորդագրված դպրոցի աշակերտ, ապա իր տվյալները հարթակում գրանցելուց հետո համակարգը ուղղորդում է կատարել վճարում, որն իրականացվում է առցանց վճարման՝ ԻԴՐԱՄ վճարային համակարգով:
  • Եթե աշակերտը վճարել է նախապես, ապա պետք է գրանցվի՝ ընտրելով անդորրագիրը կցելով տարբերակը։ Վերջում նորից բացվելու է անդորրագրի հաստատման պատուհանը, պետք է սպասել մինչ մրցույթների թիմը ստուգի կցված անդորրագիրը և հաստատի գրանցումը, որը կարող է տևել 1-3 աշխատանքային օր: Այս եղանակով գրանցվելու համար պետք է հետևել այս ուղեցույցին՝ https://youtu.be/ICuun5QhpDc
  • Վճարել կարելի է վճարային տերմինալների միջոցով, պահպանելով կտրոնի նկարը, ինչպես նաև փոխանցում կատարելով բանկում (բանկի հաշվեհամարը՝ 16044015767700 ՎՏԲ Բանկ Հայաստան), նպատակ դաշտում նշելով մրցույթի անունը, աշակերտի տվյալները:
  1. Մրցույթի գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է:
  2. Ձեր տարիքային խմբի համար նախատեսված մրցութային օրը միանալ մրցույթին՝ «Մուտք» կոճակի սեղմումով մտնելով համակարգ և վերևի աջ հատվածից բացելով «Թեստեր» բաժինը։
  3. Մրցույթի մասնակցության օրերը և ժամերը հետևյալն են՝

3-4-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 26, ժ. 11.00-12.20,

5-6-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 11.00-12.20,

7-8-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 26, ժ. 14.30-15.50,

9-10-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 16.30-18.00,

11-12-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 16.30-18.00:

«Մեղու» մրցույթի մասին

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր ու գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։

«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ին սկսեց «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. այդ տարվա նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու

Ինչո՛ւ մասնակցել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին

  • «Մեղուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ:
  • Մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից:
  • Հարցերը թե՛ լեզվական են, թե՛ տրամաբանական:
  • Մասնակցության նախապայման (նախնական փուլ) չկա:
  • Մրցույթն անցկացվում է առցանց` երեխաների համար հարազատ միջավայրում:
  • Առցանց մրցույթը նաև նպաստում է համակարգչային գրագիտության հմտությունների զարգացմանը։
  • Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ:
  • Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում:
  • Մրցույթի շնորհիվ հայոց լեզուն առավել գրավիչ ու սիրելի է դառնում երեխաների համար:

«Մեղու 2022»-ի աջակիցները և գործընկերները