Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2017»-ը տեղի կունենա մարտի 16-ին:


«Կենգուրուի» մասին

Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և
ռեսուրսներ

Ֆորում



«Կենգուրու 2017»-ը տեղի կունենա մարտի 16-ին:

Ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 40 000 աշակերտ Հայաստանի և Արցախի 1024 դպրոցներից:

Մասնակից դպրոցները «Կենգուրու 2017»-ի մրցութային փաթեթները տարածքային կենտրոններից կարող են վերցնել մրցույթի օրը՝ մարտի 16-ին, առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Մրցույթը պետք է սկսել անցկացնել ժամը 12:00-14:00-ի ժամանակահատվածում և մրցույթի ավարտին մասնակից աշակերտների պատասխանների թերթիկները վերադրձնել նույն տարածքային կենտրոն նույն օրը մինչև ժամը 17:00-ն:

Ստորև բերում ենք տարածքային կենտրոնների ցանկը` ըստ մարզերի: Հայտագրված բոլոր դպրոցներին խնդրում ենք ցանկում նայել իրենց դպրոցի տարածքային կենտրոնը: Հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել ձեր մարզի մարզային համակարգողի հետ:


Ստորև բերում ենք «Կենգուրու 2017»-ին մասնակցելու հրավեր-փաթեթի պարունակությունը, որը ներառում է դպրոցի հայտի ձևը, մրցույթի մեկնարկի պաստառը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

1. Նամակ դպրոցի տնօրենին

2. «Կենգուրու 2016»-ի հակիրճ նկարազարդ ամփոփում
Սիրով ներկայացնում ենք անցյալ տարվա մրցույթի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները:

3. «Կենգուրու 2017»-ի անցկացման մանրամասն կարգ
Խնդրում ենք դպրոցներում մրցույթի պատասխանատուներին ուշադրությամբ ծանոթանալ այս կարգին և մրցույթի անցկացման կանոններին ծանոթացնել նաև երեխաներին: Ցանկացած հարց կամ ճշգրտում ունենալու դեպքում, կապվեք «Այբ» հիմնադրամի հետ:

4. Ուղեցույց դպրոցների համար
Այստեղ, հեշտության համար, քայլ առ քայլ ներկայացված են դպրոցի պատասխանատուի անելիքները` ըստ ժամանակացույցի:

5. Դպրոցի հայտի ձև
Խնդրում ենք դպրոցի պատասխանատուին լրացնել մասնակցության հայտը և մինչև փետրվարի 22-ը բերել կամ փոստով ուղարկել այն «Այբ»-ի գրասենյակ, իր դպրոցի մասնակից աշակերտների տպած ցանկի և վճարման անդորրագրերի հետ միասին: Մրցույթին կմասնակցեն միայն նշված ժամկետում հայտ ներկայացրած դպրոցները:

6. A3 չափի պաստառ
Խնդրում ենք դպրոցի պատասխանատուներին փակցնել պաստառը դպրոցում` որպես «Կենգուրու 2017»-ի հայտարարություն և մրցույթին գրանցվելու ուղեցույց երեխաների համար:

7. Մասնակցության վճարը կատարելու համար անհրաժեշտ բանկային վավերապայմաններ
Այս թերթիկներում բերված է Հայաստանում («ՎՏԲ-Հայաստան» բանկում կամ «ԹԵԼ-ՍԵԼ» տերմինալների միջոցով) և Արցախում («Արցախբանկ» ՓԲԸ-ում) մասնակցության վճարը կատարելու կարգը: Թերթիկները նախատեսված են երեխաներին և/կամ նրանց ծնողներին տրամադրելու համար: Խնդրում ենք բազմացնել դրանք անհրաժեշտ քանակով, կտրատել և բաժանել երեխաներին:

8. «Թել-ՍԵԼ» տերմինալով վճար կատարելու ուղեցույց
Այստեղ բերված է «Կենգուրու 2017»-ի մասնակցության վճարը «ԹԵԼ-ՍԵԼ» տերմինալների միջոցով կատարելու ուղեցույցը:

9. «Այբ»-ի մրցույթների օրացույց
2017 թվականի օրացույց` դպրոցների համար:

Հրավեր-փաթեթում ներառված ամբողջ ինֆորմացիան կարող եք տեսնել նաև` այցելելով Հղումներ և ռեսուրսներ բաժին:


Կրկին շնորհավորում ենք «Կենգուրու 2016»-ի հինգ հաղթողներին, բոլոր մասնակից 40 806 երեխաներին և 1012 դպրոցներին: Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ «Կենգուրու 2016»-ն ունի 3-12-րդ դասարանների 1597 մրցանակակիր աշակերտ, որոնցից 883-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել պատվոգրի: Նշենք, որ մասնակից 1012 դպրոցներից ոչ մեկը չի մնացել առանց գոնե մեկ մրցանակակրի:

Լիահույս ենք, որ այս տարի ևս բոլոր մասնակիցները նույն խանդավառությամբ կփորձեն ուժերը մաթեմատիկայում: Բոլոր այն դպրոցներին, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել մրցույթին, սիրով հրավիրում ենք միանալու «Կենգուրու» կոչվող մանկական մաթեմատիկական շարժմանը:

«Կենգուրու 2016»-ի մանրամասն արդյունքները, մրցանակակիր աշակերտների և դպրոցների անունները կգտնեք մեր կայքէջի Հղումներ և ռեսուրսներ բաժնում:


Ահա «Կենգուրու 2016»-ի հաղթողները`


ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ք. Երևան
Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց
3-րդ դասարան

ԳԱԳԻԿ ՉԱՏԻՆՅԱՆ
ք. Երևան
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց
4-րդ դասարան

ՀԱՅԿ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ
ք. Երևան
Հ. Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց
4-րդ դասարան

ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
ք. Երևան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան
ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
11-րդ դասարան

ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ք. Երևան
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան
ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
11-րդ դասարան

Շնորհավորում ենք բոլոր հինգ աշակերտներին փայլուն հաղթանակի և բացառիկ ձեռքբերման համար:


Ուրախալի լուր: Վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, 2008-2009 թթ., 2010 թ., 2011 թ., 2012 թ., 2013 թ., 2014 թ. և 2015 թ. ավելի քան 1100 խնդիրները՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու և մաթեմատիկայի օլիմպիադաներին ու «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար:

«Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների գրախանութներից: Ուզում ենք հատուկ նշել, որ բոլոր յոթ խնդրագրքերում ներառված ութ տարիների (2008-2015 թթ.) խնդիրներն էլ հավասարապես օգտակար են «Կենգուրու» մրցույթին պատրաստվելու համար:


«Կենգուրուի» կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող նյութերը կարող եք տեսնել` այցելելով Հղումներ և ռեսուրսներ բաժին:


Մրցույթի և խնդիրների հետ կապված հարցերն ու առաջարկները գրեք մեր kangaroo@@@ayb.am էլհասցեին (ուղարկելիս @@@-ի փոխարեն գրեք միայն մեկ @). մենք սիրով կպատասխանենք բոլոր հարցերին և կդիտարկենք առաջարկները:


Սպասում ենք ձեզ նաև «Այբ» կրթական հիմնադրամի «Այբ» մրցույթներ Facebook-յան էջում, որտեղ բոլորս կարող ենք ազատ շփվել, հայտնել կարծիքներ, քննարկել նախորդ տարիների խնդիրները, պարզաբանել «Կենգուրու 2017»-ի հետ կապված կազմակերպչական հարցեր:



Սիրով՝ Կենգուրու