Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2017»-ը տեղի կունենա մարտի 16-ին:

«Կենգուրուի» մասին


Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին
Ինչպես մասնակցել
Կանոններ
Մասնակցության վճար
Թեստերի ստուգում
Մրցանակներ, պատվոգրեր
Ճամբար Եվրոպայում
Մասնակից դպրոցներ

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և
ռեսուրսներ

Ֆորում

 

Երեխաներին+ծնողներին

Ինչպես մասնակցել

Մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ՝ անմիջապես դպրոցում: «Կենգուրուն» շարունակական է և կազմակերպվում է ամեն տարի, և բոլոր այն դպրոցներն ու աշակերտները, որ տարբեր պատճառներով չեն մասնակցել «Կենգուրու 2016»-ին, հետագա տարիներին հնարավորություն ունեն միանալու մաթեմատիկական այս ամենազանգվածային մրցույթին:

Հարգելի ծնողներ և աշակերտներ, երբ «Կենգուրու» մրցույթը մեկնարկում է, նախևառաջ ճշտեք` արդյոք Ձեր դպրոցը մասնակցո՞ւմ է «Կենգուրուին», թե ոչ: Եթե մասնակցում է, ապա դպրոցի կողմից նշանակված պատասխանատուից վերցրեք վճարման վավերապայմանների թերթիկը, կատարեք մասնակցության վճարը, որ կազմում է 970 ՀՀ դրամ, Հայաստանում` «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի, Արցախում` «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-ի ցանկացած մասնաճյուղում, ներկայացրեք վճարման անդորրագիրը դպրոցում մրցույթի պատասխանատուին և գրանցվեք դպրոցի ցանկում: Այս ամենն անելուց հետո մնում է միայն շարունակել պատրաստվել մրցույթին՝ լուծելով «Կենգուրուի» նախորդ տարիների խնդիրները, և մրցույթի օրը մասնակցել մրցույթին:


Էջի սկիզբ

Կանոններ

Մրցույթից առաջ մասնակիցներին բացատրվում են մրցույթի կանոնները:
Մրցույթը տևում է ուղիղ 75 րոպե` սկսած խնդիրները բաժանելու պահից:
Խնդիրները բաժանվում են պատասխանների թերթիկում երեխայի կողմից տվյալների լրացումից հետո միայն:
Չի թույլատրվում օգտագործել հաշվիչ և հեռախոս:
Մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրվում են հուշանվերներ:
Խնդիրները փակ (կնքված) ծրարում են, որը պետք է բացվի բոլոր մասնակիցների ներկայությամբ անմիջապես մրցույթը սկսելուց առաջ:
Սեղանին լինում են միայն խնդիրների թերթիկը, պատասխանների լրացման թերթիկը, գրիչ և, ցանկության դեպքում, մաքուր թուղթ՝ սևագրի համար:
Պատասխանների լրացման թերթիկի վրա չպետք է լինեն ջնջումներ:
Յուրաքանչյուր խնդրի պատասխանի հինգ հնարավոր տարբերակներից միայն մեկն է ճիշտ:
Չլուծված խնդրի համար միավորներ չեն գումարվում և չեն հանվում:
Մասնակիցն ունի սխալի ուղղման 3 հնարավորություն. օգտվել պատասխանների թերթիկի համապատասխան դաշտից:
Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր:
Մրցույթի ավարտին խնդիրների թերթիկը մնում է մասնակցի մոտ:
Պատասխանների լրացված թերթիկները մրցույթի ավարտին անմիջապես հանձնվում են պատասխանատուին և դրվում համապատասխան ծրարի մեջ, որ փակվում ու կնքվում է:
«Այբ»-ն իրավասու է մրցույթի հաղթողների հետ անցկացնել լրացուցիչ մրցույթ (թեստավորում, հարցազրույց, հանդիպում)՝ պարզելու վերջիններիս արդյունքների իսկությունը:
Կեղծիքների կամ խախտումների դեպքում կարող է որակազրկվել ինչպես առանձին աշակերտի(ների) աշխատանքը(ները), այնպես էլ ամբողջ տարիքային խումբը կամ դպրոցը:
Գլխավոր պահանջը հետևյալն է. մրցույթի մասնակիցները հատկացված 75 րոպեների ընթացքում պետք է ինքնուրույն լուծեն խնդիրները:
Կանոնների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:


Էջի սկիզբ

Մասնակցության վճար

Հարգելի ծնողներ, տնօրեններ, ուսուցիչներ
և մասնակիցներ,


«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն ամբողջ աշխարհում վճարովի է: Սա «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցությանհիմնական պահանջներից մեկն է, և մասնակից յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում գումարի չափը: Հայաստանում ամեն երեխայի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ: Այս գումարը դիտվում է որպես երեխայի կողմից ներդրում իր երկրում այս հետաքրքիր մրցույթի անցկացման գործում: Թեև մրցույթի անցկացումը հնարավոր է դառնում մասնակցության վճարների շնորհիվ, սակայն այդ գումարները չեն փակում բոլոր ծախսերը:

Հավաքված գումարները բացառապես ծախսվում են մրցույթի կազմակերպման և իրականացման համար: Բոլոր մասնակիցներին այդ գումարներով տրվում են հուշանվերներ և հավաստագրեր, իսկ լավագույններին` պատվոգրեր ու մրցանակներ: Նյութերի տպագրության, փոստային, ինչպես նաև մի շարք կազմակերպչական ծախսեր նույնպես իրականացվում են այդ վճարումների միջոցով: Եվ, վերջապես, այդ գումարներից են օգտվելու մրցույթի հաղթողները, ովքեր կստանան գլխավոր մրցանակ:

Եթե աշակերտը վճարել է և ինչ-ինչ պատճառներով չի մասնակցել մրցույթին (աշակերտը չկա դպրոցի վերջնական ցանկում, կամ չկա նրա պատասխանների թերթիկը), ապա նրա ծնողը կարող է հետ պահանջել մասնակցության վճարը` դիմում ներկայացնելով «Այբ» կրթական հիմնադրամ մինչև 2017 թ. ապրիլի 17-ը ներառյալ: Գումարները կվերադարձվեն բացառապես երեխայի ծնողին` վերջինիս դիմումի հիման վրա: Նշված ժամկետից հետո գումարներ չեն վերադարձվում:


Էջի սկիզբ


Արդյունքների ամփոփում

Թեստերի ստուգումը կատարվում է FlexiCapture ծրագրով, որը սիրով մեզ տրամադրել է ոլորտի համաշխարհային առաջատար ABBYY Software House ընկերությունը: Բոլոր աշխատանքները մշակվում են տեսածրիչի միջոցով և մուտքագրվում համակարգիչ: Արտագրումների ու խախտումների հայտնաբերման նպատակով բոլոր աշխատանքները համադրվում են, որի արդյունքում բացահայտվում են նույնանման ու համընկնող աշխատանքները: Բոլոր աշխատանքները պահվելու են «Այբ» գրասենյակում մինչև 2017 թ. հունիսի 30-ը: Մինչև այդ պահը ընդունվում են բողոքարկման հայտեր: Բողոքարկում կարող է իրականացնել միայն դպրոցը այն դեպքերում, եթե մասնակցի անունը չկա հաշվետվությունում, կամ եթե կասկածի տակ է դրվում ստուգման ճշտությունը: Խնդիրների բովանդակության և/կամ պատասխանների տարբերակների ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում:

Արդյունքներն ամփոփվում են մրցույթի ավարտից մոտ մեկուկես ամիս անց: Մայիս ամսվա սկզբին յուրաքանչյուր դպրոց ստանում է իր մասնակից աշակերտների արդյունքների հաշվետվությունը: Մայիսի երկրորդ կեսին իրականացվում են մրցանակաբաշխություններ, որոնց մասին լրացուցիչ հայտարարվում է:


Էջի սկիզբ


Մրցանակներ, պատվոգրեր

Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». բոլոր մասնակիցները, անկախ արդյունքներից, ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ: Լավագույն արդյունք ցույց տված երեխաներն արժանանում են նաև պատվոգրերի և մրցանակների, իսկ մրցույթի հաղթողները՝ ստանում գլխավոր մրցանակ, որն արժեքավոր նվեր է կամ «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության անդամ որևէ եվրոպական երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Ուղեգիրը ներառում է ճամբարում մնալու բոլոր ծախսերը, ճանապարհածախսը, ապահովագրությունը և ելքի արտոնագիրը (վիզան): Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ սահմանվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` կախված տվյալ տարվա հաղթողների թվից, ամառային ճամբարների առաջարկից և տվյալ տարում Հայաստանին հատկացված տեղերի քանակից: Ամառային ճամբարների ուղեգրեր կարող են տրվել միայն տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ 12 տարին բոլորած հաղթողներին, ովքեր բավարար չափով տիրապետում են անգլերենին: Հավաստագրեր են տրվում նաև մասնակից բոլոր դպրոցներին:


Էջի սկիզբ


Ճամբար Եվրոպայում

Ամառային ճամբարի ուղեգիրը որպես գլխավոր մրցանակ տրամադրելու դեպքում, 2017 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ 12 տարին բոլորած և անգլերենի բավարար գիտելիքներ ունեցող հաղթողները կմասնակցեն միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Կենգուրու առանցսահմանների» միջազգային ընկերակցության անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում (հիմնականում Բուլղարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում): Կազմակերպիչները հոգում են ճամբարում երեխաների զբաղմունքների, կեցության ու սննդի հետ կապված բոլոր ծախսերը, ինքնաթիռի տոմսի, ելքի արտոնագրի (վիզայի) ու ապահովագրության վճարները: 12 տարեկանից ցածր տարիքի հաղթողները ստանում են արժեքավոր մրցանակ:



Մասնակից դպրոցներ

Ստորև բերում ենք «Կենգուրու 2016»-ի բոլոր 1012 մասնակից դպրոցների ցանկը՝ ըստ մարզերի: