Homepage E-mail Contacts
«Կենգուրու 2012»-ը կայացավ: Խնդիրները և պատասխանները մեր կայքում` ապրիլի 16-ից:


«Կենգուրուի» մասին


Խնդիրներ

Երեխաներին+ծնողներին

Դպրոցներին

Հովանավորներին

Հղումներ և ռեսուրսներ

Ֆորում



Կրկին «Կենգուրու» և կրկին տոն:

Մարտի 15-ին Հայաստանում արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը` երկրի բոլոր մարզերի 869 և Արցախի 36 դպրոցների և շուրջ 36 000 աշակերտների մասնակցությամբ: Այս օրը, ինչպես և անցյալ տարիներին, իսկական տոն դարձավ երեխաների, նրանց ծնողների, դպրոցների և մեզ` կազմակերպիչներիս համար:


Ուզում ենք շնորհավորել ու շնորհակալություն հայտնել բոլորին այս մեծ իրադարձության հաջող կազմակերպման ու անցկացման համար: Ուրախ ենք և ոգևորված, որ անցյալ տարիներին մասնակցած դպրոցներն ու աշակերտներն այս տարի ևս «Կենգուրուի» հետ էին: Սիրով ողջունում ենք նաև մեզ միացած նոր դպրոցներին ու աշակերտներին: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի մրցույթին միացել են Արցախի տարբեր քաղաքներից և գյուղերից ևս 23 դպրոցներ: Լիահույս ենք, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ կոչվող մանկական կրթական շարժման շարքերը կշարունակեն տարեց տարի համալրվել:


Վերջապես եկավ ապրիլի 16-ը, և ինչպես խոստացել էինք, մեր կայքէջում տեղադրել ենք «Կենգուրու 2012» խնդիրներն ու ճիշտ պատասխանները:


Համաձայն «Kengourou Sans Frontieres» միջազգային ասոցիացիայի կանոնների՝ «Կենգուրու» մրցույթի խնդիրները և պատասխանները հրապարակվում են մասնակից երկրների կայքէջերում մրցույթի ավարտից մեկ ամիս հետո միայն:


Մրցույթի օրը բոլոր մասնակից աշակերտները որպես հուշանվեր ստացել են գրիչներ, էջանիշներ և օրացույցներ: Այդ օրացույցների վրա կան տարբեր գլուխկոտրուկներ` ստրիմկոներ, որոնց պատասխանները կարող եք գտնել այստեղ:


Բոլոր մասնակից երեխաների պատասխանների թերթիկները ստուգվելու և ամփոփվելու են հատուկ «Կենգուրուի» համար գրված համակարգչային ծրագրի օգնությամբ: Մայիսի առաջին կեսին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ մայիսի երկրորդ կեսին, ինչպես միշտ, նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:


Կրկին հիշեցնենք, որ բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, լավագույն արդյունք ցույց տված երեխաները կարժանանան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների, իսկ հաղթողներին սպասում են գլխավոր մրցանակներ՝ արժեքավոր նվերներից մինչև ամառային ճամբարի ուղեգիր Եվրոպայում:


Ուրախալի լուր. վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. և 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադա-սարանային պարապմունքներ անցկաց-նելու, մաթեմատիկայի օլիմպիադա-ներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար:

«Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներից:


Ստորև բերում ենք «Կենգուրու 2012»-ի բոլոր մասնակից դպրոցների ցանկը՝ ըստ մարզերի:




«Կենգուրուի» կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող նյութերը կարող եք տեսնել` այցելելով Հղումներ և ռեսուրսներ բաժին:


Մրցույթը կայացավ, բայց հույզերը, առաջարկությունները, հարցերը դեռ շատ են: Մենք ունենք ֆորում, որտեղ բոլորս կարող ենք ազատ շփվել, կիսել կարծիքներ և արդեն պլանավորել «Կենգուրու 2013»-ը:



Սիրով՝ Կենգուրու